Լուրեր

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

07.09.2012

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 35 հարց եւ 16 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 26 հարց եւ 15 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում: 

← Վերադառնալ ցուցակին