Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին

07.09.2012

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին:

Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական նամակը, որում նա շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վերահաստատել իր հրավերը պաշտոնական այցով այցելելու Լատվիա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր ոլորտներում հայ-լատվիական հարաբերությյունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:  

← Վերադառնալ ցուցակին