Լուրեր

Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումներին

04.09.2012

ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումների շրջանակում շահագործման է հանձնվել Երևանի թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:Նորակառույց հրշեջ մասը սպասարկելու է մայրաքաղաքի Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները:Տոնական միջոցառումների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին այցելել է նաև ՀՀ ԱԻՆ նորաբաց պոլիկլինիկա, շրջել բաժանմունքներով և ծանոթացել բուժհաստատության պայմաններին:Այնուհետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը հյուրերին է ներկայացրել Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքային պայմաններն ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կառավարման հնարավորությունները:ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգի մի շարք աշխատակիցների` ձեռք բերած բարձր ցուցանիշների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրսևորած կարևորագույն առաջադրանքի կատարման համար պարգևատրել է շնորհակալագրերով:Մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս, շնորհավորելով համակարգի աշխատակիցներին, մաղթել է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ ցուցակին