Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

01.09.2012

Սիրելի' մանկավարժներ, ուսանողներ եւ աշակերտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Մեր արժեքային համակարգում գիտելիքն ու կրթությունը մշտապես եղել են այն հիմնասյուները, որոնց շնորհիվ կարողացել ենք ապրել ու արարել, հաղթել ու հաղթահարել, ստեղծել ու ստեղծագործել:

Այսօր առավել պարտավորված ենք արժանապատիվ վերաբերմունք ունենալ գիտելիքի ու կրթության նկատմամբ, որովհետեւ արագ փոփոխվող աշխարհը պարտադրում է ավելի պահանջկոտ եւ ուշադիր լինել վաղվա օրվա հանդեպ:

Իսկ վաղվա օրը ստեղծում եք դուք, սիրելի' աշակերտներ եւ ուսանողներ, ձեր ուսուցիչների եւ դասախոսների քրտնաջան ու պատվախնդիր աշխատանքի շնորհիվ, ովքեր զարգացնելով մեր կրթական ավանդույթները, ամեն ինչ անում են, որ դուք ձեր կյանքի կարեւորագույն փուլերը ուսումնական հաստատություններում անցնեք վստահ, ձեռք բերեք գիտելիք ու հաջողությամբ քայլեք ներկայի եւ ապագայի ճանապարհներով:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում իրենց կրթօջախներ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ուսումնական գործընթացում, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն: 

← Վերադառնալ ցուցակին