Լուրեր

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

31.08.2012

Օգոստոսի 31-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկեց եւ եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած եւ նախորդ գումարման ԱԺ-ում առաջին եւ երկրորդ ընթարցմամբ ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:

Հանձնաժողովի նիստում հաստատվեց նաեւ 2012թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

← Վերադառնալ ցուցակին