Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ
30.08.2012
Հարգելի պարոն Սահակյան,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Դուք, որպես փորձառու պետական եւ քաղաքական գործիչ, ծանրակշիռ ներդրում ունեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության կայացման գործում:
Այն ձեռքբերումները եւ առաջընթացը, որոնք վերջին տարիներին արձանագրվում են ԼՂՀ-ում, մեծապես պայմանավորված են նաեւ երկրի նախագահի պաշտոնում Ձեր գործունեությամբ: Համոզված եմ, որ այսուհետ եւս կշարունակեք ջանքեր գործադրել հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ու հուսալի ապագայի, հանուն ավելի հզոր ու բարեկեցիկ պետության:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, բարօրություն, հաջողություններ Ձեր գործունեության մեջ` ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: