Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԻԵՏՆԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՉԻՈՆԳ ՏԱՆ ՇԱՆԳԻՆ
23.08.2012
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չիոնգ Տան Շանգին՝ Վիետնամի հյուսիսային նահանգներում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Վիետնամի հյուսիսային նահանգներում տեղի ունեցած բնական աղետի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի ու ահռելի ավերածությունների պատճառ դարձավ:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ, աղետից տուժած ընտանիքներին և Վիետնամի բարեկամ ժողովրդին»: