Լուրեր

Միջազգային ֆորում

23.08.2012

Ս/թ օգոստոսի 16-18-ը Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցավ Միասնական Ռուսաստան կուսակցության Երիտասարդական Գվարդիա կազմակերպության կողմից կազմակերպված Միջազգային ֆորում ծրագիրը, որին մասնակցեցին նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ:
Ֆորումին մասնակցեցին ավելի քան 15 երկրներից 30-ից ավել կազմակերպություններ:
Մասնակից կազմակերպություններից միայն 4-ին ընձեռվեց հնարավորություն ներկայացնել իրենց կազմակերպությունը, որոնց թվում էր նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Միջոցառման ավարտին ստեղծվեց միջազգային քաղաքական հարթակ, որի միջոցով տարբեր երկրների կազմակերպությունները հնարավորություն կունենան կազմակերպել բազմաթիվ ծրագրեր:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը միջոցառման ակտիվ մասնակցության համար արժանացավ պատվոգրի:

← Վերադառնալ ցուցակին