Լուրեր
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
21.08.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը:
Այնուհետև, անդրադարձ է կատարվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին: Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին: