Լուրեր
Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին
15.08.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը:
Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:
Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն անռչվող հարցեր: