Լուրեր

<<Երևան Սիթի Տուր>> երկժամանոց զբոսաշրջային ծրագիր է կազմակերպվել սիրիահայ մանուկների և պատանիների համար

12.08.2012

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպել է <<Երևան Սիթի Տուր>> երկժամանոց զբոսաշրջային ծրագիր:Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և,ընդհանրապես, մայրաքաղաքին` համաժամանակյա ներկայացնելով նրանց նաև երևանյան հուշարձանների և քաղաքի պատմությունը:Տեսածով և լսածով տպավորված, սիրիահայ մանուկներն ու պատանիները զբոսաշրջային ծրագրի ավարտին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Երևանին ծանոթանալու բացառիկ հնարավորության ընձեռման համար:

← Վերադառնալ ցուցակին