Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
12.08.2012
							 Սիրելի երիտասարդներ, 
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: 
Անհերքելի է ձեր անմիջական ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումը երկրի և մեր սիրելի մայրաքաղաք Երևանի զարգացման ու առաջընթացի բոլոր բնագավառներում։ Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել  հասարակության զարգացման շարժիչ ուժը և այսօր էլ, արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը, որն ունակ է  արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է սատարելու և օժանդակելու ձեր բոլոր կառուցողական նախաձեռնություններին ու ծրագրերին։ 
Մաղթում եմ ձեզ  նորանոր ձեռքբերումներ ու բարձունքների հաղթահարում, հաջողություններ և համարձակ նախաձեռնություններ՝ ի շահ մեր սիրելի մայրաքաղաք Երևանի։
