Լուրեր

Քաղաքապետը հանձնարարել է բարեկարգել Սմբատ Զորավարի` Մախլուտոյի շենքը

10.08.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային կարճատև շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում:Շրջայցի շրջանակում քաղաքապետը կանգ է առել Սմբատ Զորավարի (Մախլուտո) անվան փողոցում և ծանոթացել այն շենքի արտաքին և ներքին պայմաններին, որտեղ 1950-1956 թթ. բնակվել է մեծ հայդուկապետը։Տարոն Մարգարյանը զրույցել է շենքի բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրներին և տեղում հանձնարարել է համապատասխան օղակների ղեկավարներին հնարավորին կարճ ժամկետում բարեկարգել շենքի արտաքին տեսքը, ինչպես նաև եռահարկ շենքի բոլոր աստիճանահարթակները:Քաղաքապետի նախաձեռնությամբ` ելնելով բնակիչների անվտանգության ապահովման առաջնահերթությունից, ամբողջովին կամրացվեն նաև շենքի արտաքին պատշգամբներն ու մուտքը:Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև մայրաքաղաքի համալիր բարեկարգման ծրագրում ներառել այս փողոցի ասֆալտապատման աշխատանքները ևս:Պատասխանատուները խոստացել են աշխատանքները կատարել սեղմ ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին