Լուրեր

Արտահերթ ընտրություններ Թալինում

27.07.2012

Սույն թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանը հանդիպում են ունեցել ՀՀԿ Թալինի շրջանային կազմակերպության ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սույն թվականի օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր: Տրվել են հանձնարարականներ:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Թալինի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարելու է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանի թեկնածությունը: 

← Վերադառնալ ցուցակին