Լուրեր
Սերժ Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին
26.07.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին:
Հանրապետության նախագահը և Սեմ Սիմոնյանը զրուցել են մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի, այդ թվում՝ Երևանում շուրջ մեկ տարի հաջողությամբ գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի և հիմնադրամի հետագա ծրագրերի մասին:
Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահին է հանձնել ՀՀ պետական բարձր պարգևը՝ «Անանիա Շիրակացի» մեդալը, որով Սեմ Սիմոնյանը Նախագահի հրամանագրով պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար: