Լուրեր

Շարունակվում են մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման և նոր ջրային ավազանների ստեղծման աշխատանքները

26.07.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, <<ՎՏԲ-Հայաստան>> բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով:Մաքուր և խնամված հանգստի անկյունը լիարժեք իր նպատակին ծառայեցնելու համար կատարվել են նաև կանաչ գոտիների մշակման, ծառերի բուժման և կրապատման աշխատանքներ, անցկացվել է գիշերային լուսավորություն: Առաջիկայում կտեղադրվեն նաև նոր նստարաններ ու աղբամաններ: Շատրվանի վերագործարկմանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:Քաղաքապետի հանձնարարականի շրջանակում շարունակվելու են Գլխավոր պողոտայի արտաքին տեսքի ձևավորման և ամբողջացման ուղղությամբ տարվող աշխատանքները:Զուգահեռաբար կշարունակվեն նաև վարչական շրջաններում շատրվանների վերագործարկման, ինչպես նաև նոր ջրային ավազանների ստեղծման աշխատանքները` դրանց իրականացմանը ներգրավելով նաև մասնավոր ներդրողների:Նոր ջրային ավազանների ստեղծման շրջանակում Երևանի քաղաքապետարանի շենքին հարակից Ռուսաստանի հրապարակում գործարկվել է նաև նորաստեղծ ջրային ավազանը:

← Վերադառնալ ցուցակին