Լուրեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

23.07.2012

 Խոր ցավով տեղեկացա մեծանուն դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին:
Գալյա Նովենցը բացառիկ հետք է թողել հայկական կինոյի և թատրոնի պատմության մեջ, իսկ նրա մարմնավորած կերպարները միշտ կմնան մեզ հետ, կապրեն մեր կողքին՝ որպես հայկական դերասանական արվեստի բացառիկ նմուշներ:
Այս ծանր պահին ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել մեծ դերասանուհու հարազատներին, բարեկամներին և ընկերներին:

← Վերադառնալ ցուցակին