Լուրեր
ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում և Ստեփանակերտում են
11.07.2012
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը հուլիսի 11-ին կայցելի Հայաստան, նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ականազերծված տարածքով կհատեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծն և կայցելեն Ստեփանակերտ, այնուհետև Երևան: Երևանում նախատեսված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Լաբերտո Զաննիերը հանդիպումներ կունենա նաև հայաստանյան քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին կհանձնի նվիրատվության վկայագիր: Տարածաշրջանային այցի շրջանակներում Զաննիերն արդեն իսկ այցելել է Վրաստան և Ադրբեջան:
Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին, ապա հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը ականազերծված հատվածով: Միջնորդները Երեւան կժամանեն Ստեփանակերտից հետո: