Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարին
09.07.2012
Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջջարի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ԻԻՀ ՆԳ նախարարի այցն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ գոհունակությամբ փաստեց, որ հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն էլ ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին:
ԻԻՀ ՆԳ նախարարը կարեւորեց երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Նա անհրաժեշտ համարեց տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ինչը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Պարոն Նաջջարի խոսքով` Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխշահավետ համագործակցության կարեւոր ուղղություններից է նաեւ Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, ինչը թույլ կտա խթանել առեւտրատնտեսական փոխգործակցությունը:
Երկուստեք կարեւորվեց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, շեշտվեց միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: