Լուրեր
Բարեկարգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը
04.07.2012
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով, դիտարկվեց հենց այդպիսին, ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվեց ու կանաչապատվեց:Բարեկարգված տարածքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին: Քաղաքապետը և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել են եկեղեցու հարակից տարածքում, ծանոթացել կատարված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին:Նորք-Մարաշի բնակիչները գոհունակություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց փոքրիկ վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում օժանդակելու համար և վստահեցրել, որ սա իսկապես անհրաժեշտություն էր նորքեցիների համար:Տարոն Մարգարյանը, իր հերթին շնորհավորելով նորքեցիներին տարածքի բարեկարգման կապակցությամբ, վստահեցրել է, որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում: <<Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի համար: Անկախ նրանից, թե բնակիչը որ վարչական շրջանում է բնակվում, նա պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք քաղաքացի: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է, և մենք քայլ առ քայլ հասնելու ենք այդ նպատակի լիարժեք իրականացմանը>>,-շեշտել է Տարոն Մարգարյանը:Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետը ծաղիկներ է դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մտել է նաև եկեղեցի և մոմեր վառել: