Լուրեր

Վարչապետն ընդունել է Կոնստանտին Կոսաչևին

04.07.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին: Հանդիպմանը ներկա էին նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

← Վերադառնալ ցուցակին