Լուրեր
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վանո Մերաբիշվիլիին
02.07.2012
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանո Մերաբիշվիլիին` Վրաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ:
Հայ և վրաց ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը և նորանոր ուղիներ գտնել երկու երկրների միջև տնտեսական կապերի կատարելագործման համար»: