Լուրեր
Կանգառագոտիներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր
02.07.2012
Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ, աձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:Քաղաքապետը հանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը և գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրորդական փողոցները, որտեղ նկատվում են անձրևաջրերի կուտակումներ:Զեկուցվել է, որ սահմանված ժամկետից շուտ կավարտվեն մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների բարեկարգման, ներկման և լվացման աշխատանքները:Ավարտական փուլում են նաև վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման և մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն` բակային տարածքներում կտեղադրվի 74 մանկական խաղ և 400 մարզական գույք:Քամիների ժամանակ ծառերի հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:Ծառերի կրապատման և բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել նաև հասարակական կառույցներին:Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ:<<Երքաղլույս>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ շարունակվում են այգիների և պուրակների տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսավորության ապահովման և եղած թերությունների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում համապատասխան կառույցների հետ` այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղությամբ:<<Բնակիչների հանգստի կազմակերպման համար պետք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսավորված այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պետք է չունենանք>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել գույքագրել վարչական շրջանների գիշերային լուսավորման անհրաժեշտություն ունեցող հանգստի բոլոր գոտիները և քայլեր ձեռնարկել հնարավորին սեղմ ժամկետում թերությունները վերացնելու ուղղությամբ:Զեկուցվել է, որ շարունակվում են շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում: Շարունակվում է նաև խիստ հսկողությունը մայրաքաղաքի տարածքում տեղադրված նստարանների և չուգունից պատրաստված իրերի պահպանման նկատմամբ:Հաշվի առնելով բնակիչներից ստացված բողոքները թափառող կենդանիների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է առավել հետևողական լինել և մրցույթը շահած ընկերության կողմից ապահովել բնակչության անվտանգությունը: