Լուրեր
Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
02.07.2012
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին։ Դեսպանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։
Նախարար Բեգլարյանը շեշտել է, որ այսօր տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում Ֆրանսիայի պետական հաստատությունները, մասնավոր բիզնեսը, ինչպես նաև առաջավոր տեխնոլոգիաները Հայաստանում սպասված են և մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման և փորձի փոխանցման առումով։ Նախարարը հաստատել է իր մտադրությունները՝ տրանսպորտի և կապի ոլորտում լայն հնարավորություններ ստեղծելու Ֆրանսիայի հետ համագործակցության հետագա ընդլայնման և նոր ուղիներ գտնելու հարցում։
Նախարար Գագիկ Բեգլարյանը և դեսպան Անրի Ռենոն քննարկել են Հայաստանում ընթացքի մեջ գտնվող տրանսպորտի և կապի ոլորտի համատեղ ծրագրերը։