Լուրեր
Սփյուռքի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
02.07.2012
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրել է նախարարության ծրագրերը, մասնավորապես` կարեւորելով արգենտինահայ համայնքի մասնակցությունն «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին եւ «Արի տուն» ծրագրին: Դեսպանը նշել է, որ արգենտինահայ համայնքը լիովին ինտեգրված է Արգենտինայի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատի միջեւ համագործակցության հեռանկարները:
Քննարկվել է նաեւ «Հայի հետքն Արգենտինայում» ծրագրի իրականացման, արգենտինահայ համայնքի մասին ֆիլմի նկարահանման եւ Արգենտինայում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդումների արբանյակային հեռարձակման հնարավորության հարցերը: Նախարարը Հայաստանում Արգենտինայի դեսպանությանը նվիրել է «Հայկական Սփյուռք 2010» տարեգիրքը: