Լուրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ

30.06.2012

Մեծարգո Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։
Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը շարունակում է գործել հանուն երկրի զարգացման և ամրապնդման: Վստահ եմ՝ Ձեր իմաստնության, երկարատև քաղաքական փորձառության և մեր միասնական աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը։
Թող այն անկոտրում եռանդը, որ ներդնում եք հանուն Հայոց պետականության կայացման ու Հայաստանի առաջընթացի՝ միշտ բերի իր ցանկալի արդյունքները:
Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:

← Վերադառնալ ցուցակին