Լուրեր
Նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով
29.06.2012
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով.
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով պարգևատրվել են շարքային Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Կարեն Կամոյի Դավթյանը (հետմահու), շարքային-պայմանագրային Սեդրակ Արմենի Սամսոնյանը, շարքային Հրաչ Սամվելի Սարգսյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը (հետմահու): Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են շարքային-պայմանագրային Կարեն Յուրիկի Ալիխանյանը, կապիտան Վահագն Արամի Թումասյանը, փոխգնդապետ Արմեն Իվանի Լալայանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը: