Լուրեր
ԵԺԿ գագաթնաժողովում որոշել են արագ տեմպերով կրճատել ԵՄ պարտքի մակարդակը
28.06.2012
Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովն ավարտվել է` հստակ որոշելով քայլեր ձեռնարկել ԵՄ պարտքի մակարդակը կրճատելու ուղղությամբ: Եվրոպական միության անդամ եւ ոչ անդամ պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը` մերժելով Սոցիալիստների առաջարկությունը` դրանք համարելով անպատասխանատու եւ պոպուլիստական, որն էլ ավելի խորը ճգնաժամի կտանի: Ինչպես տեղեկանում ենք, որոշվել է կարճ ժամանակում միջոցառումներ ձեռնարկել ԵՄ պարտքի մակարդակը կրճատելու ուղղությամբ, բարձրացնել մրցունակության մակարդակը, որն էլ կտանի դեպի տնտեսական աճ ու աշխատատեղերի ստեղծում:
Գագաթնաժողովին մասնակցել է նաեւ ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը 2012 թվականի փետրվարի 9-ին դարձել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ: ԵԺԿ ասամբլեայում կայացված որոշման համաձայն Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունները ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ, որը ոչ Եվրամիության անդամ երկրների համար միակ կարգավիճակն է: