Լուրեր

Գերմանիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հրայր Թովմասյանի հետ

27.06.2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը զրուցել են այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին:
Նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ինչպես դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, այնպես էլ՝ Գերմանիայի կառավարությանը առնվազն վերջին 10 տարիներին անշահախնդիր, անկեղծ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:
Դեսպան Հանս-Յոհեն Շմիդտն էլ շնորհակալություն է հայտնել համագործակցության և իրեն հասցեագրված գովեստի խոսքերի համար: Նա իր գոհունակությունն է փոխանցել թե՛ արդարադատության նախարարության և թե՛ ընդհանրապես գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նաև, որ անցումային շրջանում գտնվող երկրների համար շատ կարևոր է, երբ արդարադատության համակարգը համալրված է լինում նոր մտածությամբ, երիտասարդ կադրերով: «Դա նոր հայացք և նոր խիզախություն է», - ասել է դեսպանը:

← Վերադառնալ ցուցակին