Լուրեր

Դավիթ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ

27.06.2012

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Ինչպես Ստրասբուրգից հայտնեց Դավիթ Հարությունյանը, Մինյոնն առանձին հանդիպում է ունեցել նաև վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ, մինչդեռ եռակողմ ձևաչափով հանդիպում տեղի չի ունեցել:

«Քննարկվել են մի շարք հարցեր, թե ընդհանուր առմամբ ինչպես ենք առաջ շարժվելու»,- նշեց Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի շարք հարցեր:

Մեր այն հարցին, թե արդյոք հանդիպման ժամանակ անդրադարձ եղել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ում ստեղծված ենթահանձնաժողովի գործունեությանը, Դավիթ Հարությունյանը կոչ արեց ընդհանրապես «ԼՂ հարցով ենթահանձնաժողով» բառակապակցությունը հանել հայկական լեքսիկոնից:

← Վերադառնալ ցուցակին