Լուրեր
Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
27.06.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ:
Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: