Լուրեր

Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

26.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղեկպսակ դրել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած եղեռնի անմեղ զոհերի հուշարձանին:Ավստրիայի նախագահն ու պատվիրակության անդամները նաև ծաղիկներ են դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջել թանգարանում և ծանոթացել Եղեռնի մասին պատմող նյութերին:Ավստրիայի նախագահը նաև հիշատակի եղևնի է տնկել։

← Վերադառնալ ցուցակին