Լուրեր

ԱԺ-ն վավերացրեց մի շարք միջազգային համաձայնագրեր

22.06.2012

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի ընթացքում վավերացրեց մի շարք միջազգային պայմանագրեր: Խորհրդարանը վավերացրեց երեք միջազգային համաձայնագրեր: Վավերացվեցին 2005թ-ի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված «Մշակութային ժառանագության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան և 2009թ-ի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Վավերացվեց նաև 2012թ-ի մայիսի 3-ին ստորագրված վարկային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև, որի նպատական է խթանել ջրամատակարարման և ջրահեռացման հատվածում ընթացող բարեփոխումները:

Բացի վերոնշյալից, երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք այլ օրինագծեր, այդ թվում «Սևանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

← Վերադառնալ ցուցակին