Լուրեր

Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան

22.06.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոհեն Շմիդթը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը եւ փոխադարձ այցերը ` իբրեւ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

← Վերադառնալ ցուցակին