Լուրեր

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին

18.06.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:

Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկեց նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսեցին նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծեց կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ սովորելու եւ գիտելիքները հարստացնելու կոչ արեց` հիշեցնելով, որ լավ մասնագետը պահանջված է միշտ: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն համարեց գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորեց ակտիվ լինել նաեւ կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում եւ լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:

Պարոն Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրեց, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր խորհրդարանի ձեւավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

← Վերադառնալ ցուցակին