Լուրեր

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

16.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ ու քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:Շնորհավորելով հոբելյարին` Տարոն Մարգարյանը նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում արվեստագետի ներդրած ավանդը:
<<Քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մշակութի գործիչներին` հետաքրքիր մտահղացումների ու ծրագրերի իրականացման հարցում>>,- ընդգծել է քաղաքապետը:Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին բարձր պարգևի ու բարեմաղթանքների համար` Լևոն Թոքմաջյանը նշել է, որ պարգևն իր համար անակնկալ էր և ստեղծագործելու լրացուցիչ խթան կհանդիսանա:

← Վերադառնալ ցուցակին