Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ>> միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

15.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ>> միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երևանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա և մասնավորապես <<Սոկա Գակկայ>> համալսարան:

 

<<Ավելին, լսել եմ, որ այդ այցի ժամանակ համալսարանի սաները հայերենով փայլուն կատարել են <<Էրեբունի-Երևան>> երգը, որը շատ ողջունելի և հաճելի է մեզ համար>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված նոր արժեքների ստեղծումը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաև հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երևանն անդամակցում է նաև <<Քաղաքապետերը հանուն խաղաղության>> կազմակերպությանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պատրաստակամության համար` <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի>> գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը և նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է և ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաև ընդգծել է, որ երևանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ասոցիացիայի նախագահ 84-ամյա Դայսակու Իկեդային և ընդգծել, որ Երևանը բաց է բոլոր բարեկամների և հյուրերի առջև:

← Վերադառնալ ցուցակին