Լուրեր
Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահին
11.06.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր: