Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին «ԲարՔեմփ Երևան 2012»-ին

11.06.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունիսի 9-10-ը մասնակցեցին «ԲարՔեմփ Երևան 2012» ոչ պաշտոնական կոնֆերանսին։ Երիտասարդ հանրապետականները ներկա գտնվեցին «ԲարՔեմփի» գրեթե բոլոր ներկայացումներին։ Ոչ ֆորմալ մթնոլորտում անցկացված հանդիպումներն ապահովել են բաց քննարկումներ, մտքերի ազատ փոխանակում, որոնց ընթացքում ՀՀԿ երիտասարդ ներկայացուցիչները ձեռք են բերել նոր գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտներում։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ողջունում է նոր ձևաչափով անցկացվող միջոցառումների այս շարքը և հետագայում ևս հետամուտ է լինելու երիտասարդ հանրապետականների մասնակցությանը Երևանում անցկացվելիք նման սեմինարներին։ «ԲարՔեմփ»-ը մտքերի ազատ արտահայտման, փորձի փոխանակման, նոր գաղափարների ստեղծման բացառիկ միջավայր է, որը խիստ ուսանելի է և նպաստում է տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու վեբ միջավայրի կատարելագործմանը։  

← Վերադառնալ ցուցակին