Լուրեր
Վիետնամը եւ Հայաստանը ամրապնդում են բազմակողմ համագործակցությունը
07.06.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Վիետնամ հունիսի 8-9-ը կատարելիք այցը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցությունը, մասնավորապես տնտեսության, առեւտրի որոլտներում:
Վիետնամական կողմը շահագրգիռ է քննարկել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներում ընդհանուր հետաքրքրություն ներակայացնող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ ավանդական բարեկամության դրական զարգացումների եւ Հայաստան-Վիետնամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի համատեքստում:
«Հայաստանը վերջին տարիներին կայուն զարգացման աճ է գրանցել: Այն կայուն է արտադրության մեջ, բարձրորակ էլեկտրոնային իրերի, հաղորդալարերի, կաթի, մսի, գինու, ոսկու արտահանման ոլորտում եւ ունի հացահատիկեղենի, շաքարավազի, բարձր տեխնոլոգիաների եւ վառելիքի պահանջարկ: Հայաստանը Վիետնամից ներկրում է հեռախոսներ, երկաթե եւ պողպատե ապրանքներ, բրինձ, թեյ, սուրճ, ծովամթերք, հագուստ եւ արտահանում է բամբակ, փայտ, փայտե արտադրատեսակներ, մեքենայական տեխնիկա եւ դրանց պահեստամասերը»,-նշում է Էլեկտրոնային պարբերականը:
Վիետնամը եւ Հայաստանը ավանդաբար պահպանում են հիանալի քաղաքական հարաբերությունները բոլոր մակարդակներում: Վիետնամի նախկին նախագահ Նգուեն Մին Չիետը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ 2010թ. մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի 65 ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Վիետնամ 2012 թ. փետրվարին: Այցի ընթացքում նա անդրադարձել է տարածաշրջանում Վիետնամի դերակատարությանը եւ հեղանակությանը եւ հույս է հայտնել, որ Վիետնամը կաջակցի Հայաստանին հարավարեւելյան ասիական երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում: