Լուրեր

Հայաստանը բավականին հզոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար. ՀՀ վարչապետ

05.06.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել Եվրոպական միությանը հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, որում սանկցիաներ կամրագրվեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը European Voice-ին տված հարցարույցում:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար ձգտում է խաթարել Մինսկի խմբի գործունեությունը: Միաժամանակ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը բավականին հզոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` նշելով, որ կողմերի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ձգտումը մղում են Հայաստանին ավելի լայն բարեփոխումների, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման հարցում: Անդրադառնալով Եվրասիական միության գաղափարին և Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը Հայաստանի միանալու հնարավորությանը` Տիգրան Սարգսյանն այդ քայլն աննպատակահարմար է համարել, քանի որ «Հայաստանն ընդհանուր սահման չունի այդ երկրների հետ»:

← Վերադառնալ ցուցակին