Լուրեր
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ուիլֆրիդ Մարթենզին
04.06.2012
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետական և Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունների միջև հաստատված երկկողմ համագործակցությունը:
ԵԺԿ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի և ընտրությունները բարձր մակարադակով անցկացնելու առթիվ: Նշելով, որ ընտրությունները լավագույնն էին Հայաստանի պատմության մեջ` Տիգրան Սարգսյանն ասել է. «Հայաստանի իշխանությունները մեծապես շահագրգռված են և լի են վճռականությամբ մինչ 2013 թվականի նախագահական ընտրությունները վերացնելու արձանագրված ընտրական թերությունները»:
ՀՀ վարչապետը և Ուիլֆրիդ Մարթենզն անդրադարձել են նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու առաջիկա համատեղ ծրագրերին, մեր երկրում իրականացվող բաեփոխումներին:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս խորացնել ու ամրապդնել երկկողմ կապերը և գործակցությունը: