Լուրեր

Քաղաքապետը շնորհավորել է մայրաքաղաքի փոքրիկներին

01.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում։ Շնորհավորանքում նշվում է.

«Իմ փոքրիկ բարեկամներ, սիրելի երեխաներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Առողջություն, հաջողություններ ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ։ Ուզում եմ, որ ձեր մանկությունն անցնի անհոգ ու ուրախ և մեր պետությունը, նաև ես, որպես Երևանի քաղաքապետ, դրա համար անում ենք հնարավորը։ Ձեզնից շատերն այսօր ուրախ ու անհոգ խաղում են բարեկարգ, գեղեցիկ խաղերով ու մարզասարքերով կահավորված լուսավոր բակերում։ Շատ շուտով այդպիսին են լինելու Երևանի բոլոր բակերը։ Էլի մի քանի տարի, ու մայրաքաղաքի բոլոր դպրոցները կլինեն հիմնանորոգված, կահավորված կլինեն հարմարավետ գույքով ու ժամանակակից սարքավորումներով։ Վստահ եղեք, որ այն ամենը, ինչ արվում է մայրաքաղաքում՝ արվում է հենց ձեզ համար, որովհետև դուք եք մեր երկրի ապագան ու ձեզնով է վաղը հպարտանալու մեր երկիրն ու մեր բոլորի սիրելի Երևանը։

Սիրելի երեխաներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, քաջ առողջություն և անհոգ մանկություն»։

← Վերադառնալ ցուցակին