Լուրեր

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը

30.05.2012

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական գործակցության զարգացումը: Հանդիպումը տեղի Է ունեցել Աշգաբադում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

«Մեր օրակարգն ավանդական Է, այդուամենայնիվ, մենք կարող ենք քննարկել ցանկացած թեմա՝ կապված Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հետ»,-ասել Է Մեդվեդեւը՝ բացելով հանդիպումը:

Իր հերթին Տիգրան Սարգսյանը նշել Է, որ Հայաստանը հատուկ կարեւորություն Է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:

«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն Է, այդ թվում՝ առաջինը տնտեսական բաղադրիչի առումով, մեր Էկոնոմիկայում ռուսաստանյան ներդրումները կազմում են ավելի քան 60 տոկոս»,-ասել Է ՀՀ վարչապետը, նշելով, որ Երեւանը շահագրգռված Է այդ համագործակցության խորացմամբ:

← Վերադառնալ ցուցակին