Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» պատվիրակությանը

26.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: «Մեզ համար կարևոր են այն ուղղություննրը, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է վարչապետը:
Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին, NECO-ի և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ հարցերի:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և Նասեր Կազիմիին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

***
NECO-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1986 թվականին: Այն աջակցում է կրթական և առողջապահական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Գործունության հիմնական նպատակն է՝ ի հայտ բերել ԱՄՆ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հաջողություններն ու ձեռքբերումները:

← Վերադառնալ ցուցակին