Լուրեր

Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են PR տեխնոլոգիաներին

26.05.2012

Մայիսի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան ՙP.ART՚ ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։ Քննարկվեցին մի շարք թեմաներ, հատկապես արծարծվեցին հայաստանյան քաղաքական դաշտում Ֆեյսբուքի ունեցած դերին, PR տեխնոլոգիաներին առնչվող հարցեր։
Ըստ բանախոսի, Ֆեյսբուքն ամբողջ աշխարհում իրական քարոզչական գործիք է քաղաքական, կոմերցիոն, հասարակական դաշտերում։ Այն օգնում է նաև հասկանալու մարդկանց վերաբերմունքը, սպասելիքները երկրում կատարվող տարբեր փոփոխությունների հանդեպ, պարզելու, թե հանրությունն ինչից է գոհ, ինչից` դժգոհ։
Քննարկման ընթացքում բանախոսը ներկայացրեց, թե ինչ հնարավորություններ կարող են տալ սոցիալական ցանցերը երիտասարդ քաղաքական գործչին, անդրադարձ եղավ նախընտրական շրջանում Ֆեյսբուք սոցիալական ցանցի արդյունավետությանը, հանրության հետ շփվելու նրբություններին։ Գնահատական տրվեց նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի ծավալած գործունեությանը սոցիալական ցանցերում։
Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդներին քարոզչական գործիքներին, PR էթիկային ծանոթացնելն էր, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին ծանոթացնելը։  

← Վերադառնալ ցուցակին