Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի պատվիրակությանը

23.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունեությանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը և Եվրոպայում առկա տնտեսական վիճակին առնչվող հարցեր:
Գերմանական պատվիրակության խնդրանքով վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ու զարգացման ուղղություններին, մասնավորապես, հանգամանալից կերպով ներկայացրել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը և նրանում ընդգրկված ճյուղերում նախատեսված ծրագրերը:
Քրիստոֆ Գաբրիել Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում և հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել Գերմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերություններին տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին:

← Վերադառնալ ցուցակին