Լուրեր
ՀՀ Նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ
23.05.2012
![](http://www.hhk.am/files/n_pics/1273_s.jpg)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ շանսոնյեին Հանրապետության նախագահը մաղթել է քաջառողջություն և անսպառ եռանդ ինչպես արվեստում, այնպես էլ հասարակական-քաղաքական գործունեության մեջ:
«Ձեր պատկառելի վաստակով Դուք վաղուց ի վեր դասվել եք աշխարհահռչակ արվեստագետների և մեծագույն հայերի շարքին:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ, որ ապրեք երկար և Ձեր ներկայությամբ նոր ու կենսական լիցքեր հաղորդեք Ձեր արվեստի բազմահազար երկրպագուներին և ողջ հայությանը»,- ասված է շնորհավորական ուղերձում: