Լուրեր
Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային
17.05.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
ՀՀ նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հատկապես այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանի այցը նոր լիցք կհաղորդի բարեկամ երկրների հարաբերություններին: