Լուրեր
ԵԺԿ նախագահը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի առթիվ
12.05.2012

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության տարած հաղթանակի առթիվ։
Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն վարչապետ,
Ցանկանում եմ օգտվել առիթից և անկեղծորեն շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ընտրություններում տարած փայլուն հաղթանակի առթիվ»:
Ուիլֆրիդ Մարթենզը Տիգրան Սարգսյանին հրավիրել է ԵԺԿ քաղաքական խորհրդի հերթական հանդիպմանը, որը կայանալու է 2012թ. հունիսի 4-5-ին, Բրյուսելում: